Այլ Լուրեր

ՌԴ ՊՆ. Խաղաղապահներն այցելել են Դադիվանք

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներն այցելել են Դադիվանք վանական համալիր:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Դադիվանքի վանահայրը ՌԴ խաղաղապահներին պատմել է համալիրի ստեղծման պատմությունը, որը սկսվել է 12-13-րդ դարերում:

«Այսօր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները եղել են պատմական վայրում՝ Դադիվանք համալիրում: Մենք առնչվեցինք նախնիների պատմությանը, մենք տեսանք, թե ինչպես են մարդիկ գնահատել այդ իրադարձությունը, ինչպես են այսօր գնահատում դա, և տուն վերադառնալիս անպայման կպատմենք այս վայրի մասին մեր երեխաներին, թոռներին և հարազատներին»,- պատմել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Յուրի Ռոմանիշինը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 12-13-րդ դարերի Դադիվանք վանական համալիրը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր համալիրներից մեկն է: «Ճարտարապետական համալիրը գտնվում է ծովի մակարդակից 1100 մետր բարձրության վրա: Համալիրը Դադիվանք անվանվել է Սուրբ Դադիի անունով, ով քրիստոնեություն է քարոզել Հայաստանի արևմտյան հատվածում, նա եղել է Թադևոս առաքյալի աշակերտը: Լեգենդի համաձայն՝ համալիրը կառուցվել է Սուրբ Դադիի գերեզմանի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Share