Բաժին. Այլ Լուրեր

Ռոսատոմը հայտարարում է Հայաստանում «ՆՎԻՐԻ՛Ր ԳԻՐՔ» ինտերակտիվ ակցիայի մեկնարկի մասին

«Ռոսատոմ» պետկորպորացիան Գիրք նվիրելու օրվան ընդառաջ հրավիրում է բոլորին միանալ «Նվիրիր գիրք» ինտերակտիվ ակցիային։ Ակցիայի գործընկերներն են՝ Երևանում Ռուսական տունը, Mind Center զարգացման կենտրոնը և Վ․Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը

«Նվիրիր գիրք» ակցիայի հիմնական գաղափարը երիտասարդների շրջանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ընդլայնումն է։ Ակցիան նպատակ ունի օգնել ընթերցողներին բացահայտել ժամանակակից հեղինակներին, նոր կյանք հաղորդել հին գրքերին և ուշադրություն հրավիրել դասական գրականության ու նորույթների վրա: Գիրքը միավորում է, և մենք ցանկանում ենք կազմակերպել գրքի փոքրիկ տոն։

  • Ձեզնից յուրաքանչյուրը կարող է նվիրել իր՝ արդեն կարդացած գիրքը կամ գնել նորը և նվիրել այն մտերիմներին կամ պարզապես անծանոթ մեկին: Չմոռանաք տեղեկացնել ձեր ընկերներին և ընտանիքի անդամներին ակցիայի մասին, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան նվիրել ու ստանալ գրքեր: Գրքեր նվիրելը և փոխանակելը թույլ է տալիս ոչ միայն ընդլայնել ձեր մտահորիզոնը, այլև ընթերցելուց հետո ստանալ հաճելի զգացողություններ ու պատմել ձեր տպավորությունների մասին:
  • Չմոռանաք լուսանկարվել ձեր նվիրած կամ ստացած գիրքի հետ հետաքրքիր ֆորմատով, տեղադրել լուսանկարը սոցիալական ցանցերում՝ story-ներում կամ post-ի տեսքով ՝ #Նվիրիրգիրք, #lookaround_am հեշթեգերով և անպայման նշել մեզ @lookaround.am: Լուսանկարին կարող եք ավելացնել շնորհավորանք, գրքից սիրելի մեջբերում կամ ձեր սեփական մտքերը ընթերցանության թեմայի կամ գրքի կարևորության մասին:
  • Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Facebook-ի և Instagram-ի Lookaround Armenia էջերի ինտերակտիվ ակցիայի մասնակցածների միջև կկայանա խաղարկություն. պատահականության սկզբունքով կընտրենք երկուական մասնակից, ովքեր նվերներ կստանան։

«Ռոսատոմ» պետկորպորացիայի Lookarоund Armenia կրթական նախագծի թիմը կազմակերպում է ինտերակտիվ ակցիա, բայց թե որքան հետաքրքիր այն կստացվի՝ կախված է միայն ձեր ակտիվությունից և ընթերցանության տոն ստեղծելու ցանկությունից։

Share