Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները՝ 17։00 դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ  փետրվարի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Ճամբարակի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում թույլ ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Share