Այլ Լուրեր

Փետրվարի 21-ից Pfizer-ը հասանելի կլինի պատվաստման բոլոր կետերում

Առաջիկա երկուշաբթի օրվանից Pfizer պատվաստանյութն արդեն հասանելի կլինի ՀՀ պատվաստման բոլոր կետերում:  Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարը:

Նախարարը շեշտեց, որ որևէ էական տարբերություն Pfizer–ի ու մնացած պատվաստանյութերի միջև չկա։ Բոլոր շահառուները կարող են ստանալ այն ինչպես առաջին ու երկրորդ պատվաստումների, այնպես էլ խթանիչ դեղաչափի տեսքով։

«Pfizer–ի միակ տարբերությունն, այն է, որ այն պաշտոնապես ճանաչվել է նաև 12-18 տարեկանների համար նախատեսված պատվաստանյութ»,-մանրամասնեց նախարարը։

Share