Այլ Լուրեր

Վերին Լարս. Երթևեկությունը դեպի սահման բաց Է թրեյլերների համար

Երթևեկությունը, որը տանում է դեպի ռուս-վրացական սահման, վերականգնվել է բեռնատար ավտոմեքենաների համար: Այդ մասին ասվում է Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն, Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի Կոբի տեղամասում տարվել են ձյունից ճանապարհների մաքրման ինտենսիվ աշխատանքներ:

Դա թույլ է տվել վերականգնել երթեւեկությունը մեծաբեռնատարների համար: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի եւ Գուդաուրի Կոբի տեղամասում երթեւեկությունն անկանգառ ռեժիմով կիրականացվի հակահուսինային թունելներով: Դրա հետ մեկտեղ միակողմանի է լինելու թունելներով երթեւեկությունը կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների, ինչպես նաեւ ավելի քան 30-տեղանոց ավտոբուսների համար, հաղորդում է դեպարտամենտը:

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել է Sputnik-ը:

Share