Այլ Լուրեր

Հայաստան վերադառնալու հայտ է ներկայացրել շուրջ 100 ուկրաինահայ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շուրջ 100 հայտ է ստացել ուկրաինահայերից, որոնք Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում  տեղեկություն չունեն՝  ուկրաինահայերը մշտակա՞ն, թե՞ ժամանակավոր բնակության համար են դիմել:

«Այդ 100 հայտը ստացել ենք այն ուկրաինահայերի կողմից, ովքեր դուրս են եկել երկրորդ երկրի տարածք՝ դեպի Եվրոպական միության երկրներ և Մոլդովա: Այդ երկրների հայ համայնքները նրանց որոշակի օժանդակություն են ցուցաբերել, սակայն ռեսուրսները սահմանափակ են»,-տեղեկացրին գրասենյակից:

Share