Այլ Լուրեր

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները՝ 17։30 դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 

Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ 

Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ 

Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Share