Այլ Լուրեր

Ճանապարհային դեպարտամենտ. ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները` 20։00-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Վանաձոր-Դիլիջան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդաղբյուր-Աշոցք ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցք և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

Արթիկի և Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ 

Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Share