Այլ Լուրեր

Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է հոսել 23 միլիոն 503 հազար խորանարդ մետր ջուր

2022 թվականի ապրիլի 4-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 46 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, այն 18 սանտիմետրով շարունակում է զիջել նախորդ տարվա նույն օրվա նիշին, սակայն 8 սանտիմետրով ավելացել է այս տարվա փետրվարի սկզին գրանցված նիշի համեմատ։

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարից մինչեւ ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 23 միլիոն 503 խորանարդ մետր ջուր։ Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում։

Խոսրով Խլղաթյան

Share