Այլ Լուրեր

Արտաշես Քասախյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

ԱՄՆ  հայաշատ Գլենդել քաղաքը նոր քաղաքապետ ունի: Ինչպես հաղորդում է asbarez.com կայքը, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանը  այդ պաշտոնում կփոխարինի Փոլա Դիվայնին:

Քասախյանը ծնվել է Բոստոնում: Նա Գլենդելի բնակիչ է 1986 թվականից:

Մինչ քաղաքային խորհրդի կազմում ընտրվելը՝ 15 տարի աշխատել է որպես Գլենդելի քաղաքային գործավար՝ չորս անգամ ընտրվելով և վերընտրվելով Գլենդելի ընտրողների կողմից։

Share