Բաժին. Այլ Լուրեր

Մեկնարկել է InKompass վարձատրվող փորձնակության նախագիծը

Մեկնարկել է Ֆիլիպ Մորրիս Արմենիայի PMI Science գիտահետազոտական կենտրոնի InKompass վարձատրվող փորձնակության ծրագիրը։ Այս տարի այն իրականացվելու է երկու ուղղվածությամբ ՝ գիտական և բիզնես։ Այս փուլում կարող են դիմել այն ուսանողներն ու մասնագետները, ովքեր ցանկանում են աշխատել տվյալագիտության, նորարարության, նախագծերի համակարգման և այլ գիտական ուղղվածություններով։ Բիզնես ուղղվածության դիմումները կընդունվեն մի փոքր ուշ՝ աշնանը։

Ծրագրի մասին

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը հերթական անգամ հնարավորություն է ընձեռնում նորավարտ մասնագետներին ու վերջին կուրսերի ուսանողներին օգտագործել իրենց գիտելիքն ու հղկել իրենց մասնագիտական հնարավորությունները։ Արդեն 8 տարի է, ինչ InKompass վարձատրվող պրակտիկայի ծրագիրը վեց ամիս շարունակ օգնում է փորձնակներին իրենց նպատակների իրականացման գործում։

Այս անգամ ծրագրի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կստանս կատարելագործել իր մտահաղացումները տվյալագիտության, տվյալների վերլուծության, տեղեկատվական համակարգերի, գիտության և շատ այլ ոլորտներում։

Ծրագրի մասնակիցները աշխատելու են գլոբալ միջավայրում, և գործնականում շփվելով միջազգային մակարդակի մասնագետների հետ իրենց համալսարանական գիտելիքները կօգտագործեն գործնական միջավայրում։ Ընդ որում կախված նախագծի ընտրված ոլորտից հնարավոր է, որ պահանջվի անհատական կամ խմբակային աշխատանք։ Շատ կարևոր հանգամանք է հանդիսանում նաև այն, որ պրակտիկանտների հավաքագրման գործընթացում մասնակիցները ծանոթանում են ընկերության մշակույթին, սկսում գնահատել, թե ինչ հնարավորություններ կարող են ունենալ այստեղ։

Կա ևս մեկ շատ կարևոր գործոն, որը լրացուցիչ մոտիվացիա է հաղորդում մասնակիցներին։ Սա շատ լավ հնարավորություն  է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի թիմի անդամ դառնալու համար։ Իսկ նման հնարավորությունը մասնակիցները ստանում են InKompass -ի շրջանակներում իրական նախագծերի վրա աշխատելու փորձ ձեռք բերելուց զատ։ Իսկ փորձառու մասնագետների հետ փորձի փոխանակումը իր հերթին լավ հարթակ կհանդիսանա սեփական ունակությունները զարգացնելու գործում։

Ինչպես դիմել

Անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և հետևել հաջորդ քայլերին։

Հարցերի դեպքում հասանելի է 095 588022 հեռախոսահամարը։

Պրակտիկանտների ընտրություն

Ոչ մի գործոն չի վրիպելու նախագիծը անցկացնողների տեսադաշտից։ Ծրագրի մասնակիցներից ընտրություն կատարելիս՝ ընկերությունը հիմնվում է աշխատելու՝ մասնակցի հետաքրքրության և մոտիվացիայի, նվիրվածության ու աշխատանքային փորձ ձեռք բերելու ցանկության վրա:

PMI Science գիտահետազոտական կենտրոն

PMI Science գիտահետազոտական կենտրնը Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշլի հիմնած երեք կենտրոններից մեկն է՝ Շվեյցարիայի ու Սինգապուրի հետ միասին։ Կենտրոնն աշխատում է մի շարք առաջնային ուղղություններով ինչպիսիք են՝ տվյալագիտություն, տեխնոլոգիաներ, նյութագիտություն, մտավոր սեփականություն , նորարարությունների կառավարում և այլն։ Գիտահետազոտական կենտրոնը որդեգրել է եզակի մոտեցում՝ աջակցելու Հայաստանում հետազոտական և կրթական էկոհամակարգին։ Այն համագործակցում է ավելի քան 125 հայ գիտնականների հետ։ Կենտրոնի աջակցությամբ 121-ից ավել մագիստրատուրայի ուսանողների և 40-ից ավել ասպիրանտների շնորհվել են կրթաթոշակներ, որոնք բավարար են ուսման ծախսերը հոգալու և հետազոտություն իրականացնելու համար։ Ամենակարևոր գործոններից մեկը, որով առաջնորդվում է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշլ»-ը։ Ներկայումս ընկերության 80 հազար աշխատակիցները, որոնք խոսում են 90 տարբեր լեզուներով մի մեծ ու գիտական ընտանիք է։ Իսկ այս ընտանիքում ընկերությունը ցանկանում է տեսնել ամենատաղանդավորներին անկախ տարիքից ու սեռից, կրոնից ու ֆիզիկական հնարավորություններից։ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշլ»-ի ամենամեծ ուժը դա մարդիկ են, և սա է դարձնում այն լավագույն աշխատատեղերից մեկը։

Նյութը պատրաստվել է ՖՄԱ հետ համատեղ

Share