Այլ Լուրեր

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 838 դեպք, 410 հազար 588-ը`առողջացման, 8622-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 1945 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 2644 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք, առողջացել է 17 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 39 հազար 934 -ի:

Share