Այլ Լուրեր

«Հարավկովկասյան երկաթուղի». Բռնկված հրդեհը մարվել է

Ապրիլի 28-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության « 9-րդ կիլոմետր » բեռնատար ենթակայանում բռնկված հրդեհը օպերատիվ կերպով վերացվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ արձագանքման շնորհիվ հրդեհը մեկուսացվել և մարվել է հնարավորինս սեղմ ժամկետներում: Ենթակայանի տեխնիկան չի վնասվել, հրդեհը վնասել է միայն շենքի տանիքը։ 

Ներկայումս հաստատությունում վերականգնողական աշխատանքներ են ընթանում, և այն մոտ ապագայում շահագործման կհանձնվի։ Հրդեհի պատճառները և վնասի չափը պարզվում են։ Ճանապարհի տվյալ հատվածում գործարկվել է սնուցման ռեզերվային սխեման, և երկաթուղով երթևեկությունը շարունակվում է սովորական ռեժիմով ։

 

 

Share