Բաժին. Այլ Լուրեր

Օգնե՛նք մեր մարտիկներն ոտքի կանգնել. #donateMetaGait բարեգործական համերգը Hayat Project-ի մասնակցությամբ

Մայիսի 3-ին, «Պլատֆորմ»-ում տեղի է ունեցել բարեգործական համերգ՝ Hayat Project-ի մասնակցությամբ։

Բարեգործական ծրագրի նպատակն է եղել աջակցել QaylTech ընկերությանը արտադրել 35 MetaGait շարժունակության վերականգնման նորարարական սարք և տրամադրել պատերազմի արդյունքում զինհաշմանդամություն ստացած տղաների և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների։

Համերգի ընթացքում նախատեսվել է Gregorian գինիների վաճառք, իսկ համերգը կազմակերպվել է 24 Production-ի կողմից։

Համերգի ողջ հասույթը, այդ թվում՝ գինիների վաճառքից ստացված գումարը, փոխանցվել է այս բարեգործական նախաձեռնությանը։

Միջոցառման միջավայրը, մարդկանց օգնել է ուրախությամբ դիմավորել նմանատիպ ծրագիրը՝ ապահովելով երաժշտություն և ակտիվ տրամադրություն։ Ամբողջ ընթացքում բեմին երևակիչով գրված է եղել երեկոյվա հիմնական #donateMetaGait հեշթեգը։

«Միջոցառումը անցավ շատ լավ։ Ինքս անչափ ոգեշնչված էի։ Մինչ համերգը լարված էի, սակայն հետո լարվածությունը թուլացավ և ապագայում վերջնական անցավ։ MetaGait-ը ռեաբելիտացիոն սարք է, որը հավաքում է նույն խնդիրով մարդկանց անկախ իրենց անցյալ վնասվածքից», – ասել է Դավիթ Արսենյանը:

«ռեԱրմենիա»-ի տնօրեն Գևորգ Պողոսյանը ջերմ մաղթանքներով բեմից նշել է՝ սա շատ կարևոր և լուրջ նախաձեռնություն է, բոլորիդ շնորհակալություն։ MetaGait-ը, մեր, առաջին հերթին՝ զինվորներին, հետո նաև մեր հարազատներին, ովքեր քայլելու հնարավորություն չունեն, տալիս է նույն հնարավորությունները, որոնք մենք ունենք։ Ձեր տված ամեն վայրկյանը և դրամը հաշվի է առնվելու իրենց ապագայում:

«Hayat Project-ը առաջին անգամ չի մասնակցում բարեգործական միջոցառման և մեր առաջնային նպատակը` մեր զինվորներին հնարավոր ձևերով օգնելն է։ Այս անգամ շատ մարդ ներկա գտնվեց համերգին: Հույս ունեմ բավական քանակությամբ գումար կհավաքվի ապագայում ավելի շատ սարքեր արտադրելու նպատակով», – միջոցառումը մեկնաբանել է Hayat project-ի պրոդյուսեր Վահե Կիրակոսյանը:

«Հուսով եմ այս ծրագիրը ճանաչում կստանա: Այն հնարավորություն է տալիս մտածել, որ հրաշքներ լինում են», – ասել է 24 Production-ի հիմնադիր տնօրեն Լինա Դավթյանը:

«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։

Share