Այլ Լուրեր

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 9 սանտիմետրով

2022 թվականի մայիսի 19-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրվա համեմատ Սեւանի մակարդակը նվազ է մնում 25 սանտիմետրով, սակայն մայիս ամսի առաջին 19 օրերի ընթացքում այն բարձրացել է 9 սանտիմետրով։

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա հունվարից մինչեւ մայիսի 20 ընկած ժամանակահատվածում, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 93 միլիոն 850 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի մեծացում։

Խոսրով Խլղաթյան  

Share