Այլ Լուրեր

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 22 դեպք

Հայաստանում մայիսի 16-23-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 22 դեպք:

Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 422 հազար 939-ի, որից 412 հազար 221-ը`առողջացման, 8624-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 150 քաղաքացի, մահացել՝ 1 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 388 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 11 հազար 121 թեստավորում,

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 89 հազար 295 -ի:

Share