Բաժին. Այլ Լուրեր

Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն այցելել են Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանի առիթով ԿԲ ներկայացուցիչները այցելել են Եղիշե Չարենցի տուն-թանգարան։

Մայիսի 21-ին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը ՀՀ ԿԲ ներկայացուցիչներն այցելել են Եղիշե Չարենցի տուն-թանգարան:

ԿԲ խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը ԿԲ անունից թանգարանին նվիրեց Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված երկու ոսկե հուշադրամ, Չարենցի դիմապատկերով 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամ և երկու հատ 100 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ:

Թանգարանին փոխանցվեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի նամակ-ուղերձը, որից հետո Եղիշե Չարենցի տուն-թանգարանի կողմից ՀՀ կենտրոնական բանկին հանձնվեց շնորհակալագիր։

Share