Այլ Լուրեր

Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 24 դեպք

Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 422 հազար 963 դեպք, 412 հազար 606-ը`առողջացման, 8625-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 48  բուժառու:

Մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է  10 հազար 307 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք, առողջացել է 385 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 99 հազար 602 -ի:

Share