Այլ Լուրեր

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 43 դեպք

Հայաստանում մայիսի 30-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 43 դեպք:

Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 6-ի, որից 412 հազար 621-ը`առողջացման, 8625-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 15 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 76 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 10 հազար 329 թեստավորում:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 109 հազար 931-ի:

Share