Այլ Լուրեր

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ. Առաջիկա շաբաթը լինելու է խաչատրյանական

Հունիսի 6-ի երեկոյան տեղի ունեցավ Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Հնչեցին հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ ջութակահար Քրիստոֆ Բարատին՝ կատարելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ 

Երեկոյի ընթացքում ներկայացվեցին նաև մրցույթի մասնակիցներն ու ժյուրիի անդամները։ 

Առաջիկա շաբաթը լինելու է խաչատրյանական։ Այսօր արդեն մեկնարկել է մրցույթի առաջին փուլը։ Տարբեր երկրներ ներկայացնող թավջութակահարներն իրենց կատարումներով հանդես կգան ժյուրիի առջև։ Երկրորդ և երրորդ փուլերում պարտադիր կատարման ծրագրում ներառված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ 

Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի հաղթողների անունները կհայտարարվեն հունիսի 13-ին՝ փակման գալա համերգի ընթացքում։ 

Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Share