Այլ Լուրեր

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 38 դեպք

Հայաստանում հունիսի 6-12-ն  ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 38 դեպք:

Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 44-ի, որից 412 հազար 668-ը`առողջացման, 8625-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 47 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 67 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 10 հազար 782 թեստավորում:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 120 հազար 713-ի:

Share