Այլ Լուրեր

Վրաստանը վերացրել է օտարերկրացիների համար կորոնավիրուսով պայմանավորված մուտքի սահմանափակումները

Վրաստանի կառավարությունը չեղարկել է հանրապետության տարածք ժամանող օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար սահմանին կորոնավիրուսի պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստի բացասական արդյունքով տեղեկանքի կամ պատվաստման լրիվ բուժընթաց անցնելու փաստաթուղթ ներկայացնելու պահանջը: Որոշումը, որը հրապարակվել է Վրաստանի Օրենսդրական տեղեկագրի կայքում, ուժի մեջ է մտել հունիսի 15-ին:

«Ցանկացած մարդ, որը ժամանում է ցանկացած երկրից, ազատվում է Վրաստանի տարածքում կամ սահմանը հատելիս այն փաստաթութղթը ներկայացնելու պարտականությունից, որը հավստում է կորոնավիրուսի դեմ պատվաստման լրիվ բուժընթաց անցնելը կամ պոլիմերազաին շղթայական ռեակցիա-թեստի բացասական արդյունքը»,- ասված է կառավարության որոշման մեջ:

Օտարերկրացիները նաեւ ազատված են Վրաստանում պարտադիր ինքամեկուսացման ժամանակամիջոց անցնելուց, ասված է փաստաթղթում:

Share