Այլ Լուրեր

Ճանապարհային դեպարտամենտ. Հիմնանորոգվում է դեպի Նորավանք տանող 8.1 կմ ճանապարհը

«Ճանապարհային դեպարտամենտ»-ը տեղեկացնում է՝ հիմնանորոգվում է Հ-41, /Մ-2/-Նորավանքի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+100 հատվածը։

8.1 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգում է «Քարավան» ՍՊԸ-ն, տեխհսկողությունն իրականացնում է «Աստիճան» ՍՊԸ-ն։

Կապալառուն կատարել է հողային, արհեստական կառուցվածքների կառուցման աշխատանքներ, արդեն մեկնարկել է դեպի վանական համալիր տանող ճանապարհի ասֆալտապատումը։ Նախագծով նախատեսված է նաև հիմնանորոգվող ճանապարհի վրա գտնվող կամուրջների նորոգում։ Ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության տարրերով։

Հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև ընթացիկ տարվա վերջ։

Ֆինանսավորման աղբյուրը՝ ՀՀ պետական բյուջե։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 620 մլն դրամ։

Տեղեկացնենք, որ այս տարի հիմնանորոգվում են նաև դեպի պատմամշակութային այլ հուշարձաններ տանող ճանապարհներ նույնպես։

Share