Այլ Լուրեր

Բագրատաշենի նոր կամուրջն առաջիկայում կհանձնվի շահագործման

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել են Բագրատաշենի սահմանային անցակետ և դիտարկել Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարությունը։

Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, ՀՀ ՏԿԵ փոխնախարարը և Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենը հանդիպել են կամրջի շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

«Բարեկամություն» անունը ստացած կամրջի վրա աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Մեկնարկել են որակի թեստավորման աշխատանքները։ Կամուրջն առաջիկայում կհանձնվի շահագործման։

Կամրջի կառուցումը ֆինանսավորվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։

Share