Բաժին. Այլ Լուրեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Օլիմպիադայում տոնեց 5-րդ անընդմեջ հաղթանակը

Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին շարունակում է հաղթարշավը Համաշխարհային Օլիմպիադայում:

Արմենպրեսի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի 5-րդ տուրում տղամարդկանց ընտրանին մրցեց Անգլիայի դեմ: Այս մրցափուլը կարող է որոշիչ լինել, հետագայում մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Հայաստանի ընտրանին Հրանտ Մելքումյանի միակ հաղթանակի շնորհիվ առավելության հասավ 2,5-1,5 հաշվով: Միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 4 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի և Ավստրիայի ընտրանիների նկատմամբ:

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

Share