Այլ Լուրեր

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 1849 դեպք

Հանրապետությունում օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 4115 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսի 1849 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 2 դեպք:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 1352: Ներկայում բուժում է ստանում 2161 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 165 հազար 287 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 428 հազար 648 դեպք:

Share