Այլ Լուրեր

Ճանապարհային դեպարտամենտ. Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետր հատվածի երթևեկությունը վերականգնվել է։

Ավելի վաղ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել էին, որ կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել էր միջպետական ճանապարհի նշված հատվածի երթևեկությունը

Share