Այլ Լուրեր

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 2124 դեպք

Հայաստանում օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 2124 դեպք։

Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 434 հազար 398-ի, որից 421 հազար 316-ը`առողջացման, 8655-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 1788 քաղաքացի, մահացել է 7 մարդ:

Կորոնավիրուսից այս պահին փաստացի բուժում է ստանում 2745 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 6 հազար 131 թեստավորում,

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 184 հազար 464 -ի:

Share