Այլ Լուրեր

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 2575 դեպք

Հայաստանում սեպտեմբերի 5-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 2575 դեպք:

Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 439 հազար 302-ի, որից 425 հազար 531-ը`առողջացման, 8669-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 2172 քաղաքացի, մահացել է 7 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3410 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 7 հազար 446 թեստավորում:

Share