Բաժին. Այլ Լուրեր

ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը` աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:

Կարեն Կարապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ անցած երեք տարիներին իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար:

Share