Լուսանկարը՝ Depositphotos
Հայաստանում սեպտեմբերի 19-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 1431 դեպք:
Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 442 հազար 875-ի, որից 430 հազար 192-ը`առողջացման, 8683-ը` մահվան ելքով:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 2133 քաղաքացի, մահացել է 4 մարդ:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2307 բուժառու: