Բաժին. Այլ Լուրեր

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑԵԼ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարած աշխարհահռչակ Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանում կատարումներով հանդես է եկել  «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:  

Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Ռուսաստանի ամենաերկարակյաց նվագախմբերից է: Վերջինիս պատմությունը սկսվում է Սանկտ Պետերբուրգի Կայսերական օպերայի առաջին նվագախմբով և իր գործունեությունն է ծավալում ավելի քան 200 տարի: Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի խոշորագույն երաժշտական հանդեսների առաջատար քննադատների համոզմամբ` այսօր այն համարվում է աշխարհի լավագույն նվագախմբերից  մեկը: Նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարն է աշխարհահռչակ մաեստրո Վալերի Գերգիևը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է փառատոնի գլխավոր գործընկերը` ստանձնելով երիտասարդ սերնդի գեղագիտական կրթությունն ապահովելու, հայ հանդիսատեսին աշխարհահռչակ երաժիշտների կատարումները և համաշխարհային գլուխգործոցները ներկայացնելու պատրաստակամությունը:

Share