Այլ Լուրեր

Երևանում անցկացվեց «Look around» գիտության երրորդ փառատոնը

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) պուրակում տեղի ունեցավ «Look around» գիտության փառատոնը։ Ավանդական դարձած միջոցառումն իր հարթակում բազմաթիվ հյուրեր է հավաքել։ Միջոցառումը կազմակերպել են «Ռոսատոմ» պետ​​կորպորացիան և ՀԱՊՀ-ն: Փառատոնի գործընկերներն էին Հայաստանի իլյուզիաների թանգարանը և Youth Development Center ընկերությունը։

Հետաքրքրաշարժ վարպետության դասեր և գիտափորձեր, հետաքրքիր դասախոսություններ և տեղեկատվական վիկտորինաներ՝ այս ամենը գիտության փառատոնի ծրագրում էր: Այցելուները ծանոթացան էլեկտրաէներգիայի արտադրության սկզբունքներին, ականատես եղան իսկական ֆանտաստիկ ներկայացման՝ կայծակի և կրակի նվաճմանը։

«Այս ձևաչափի միջոցառումները շատ կարևոր են։ Մասնակիցները հնարավորություն են ստանում ընդլայնել իրենց մտահորիզոնները, ծանոթանալ ընթացիկ ձեռքբերումներին և գիտության հեռանկարներին: Դպրոցականները ծանոթանում են ժամանակակից գիտությանը և լրացուցիչ տեղեկատվություն ստանում ապագա մասնագիտություն ընտրելու համար։ Տեսնելով այս զարմանահրաշ գիտական ​​աշխարհը՝ երիտասարդներն անպայման կցանկանան իրենց կյանքը կապել գիտության և տեխնոլոգիայի հետ, որպեսզի մասնագիտական​​ներդրում ունենան ժամանակակից լուծումների մշակման գործում և արդյունքի հասնեն ի շահ իրենց երկրի»,- ասաց ՀԱՊՀ-ի պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը։

Այս տարի միջոցառմանը այցելեց ավելի քան չորս հազար մարդ՝ դպրոցականներ, ուսանողներ և ծնողներ երեխաների հետ։ Փառատոնը բաժանված էր մի քանի թեմատիկ վայրերի՝ Technology, Homo science, Green Energy, Art и Դասախոսությունների սրահ: Փառատոնի ընթացքում մասնակիցները իմացան, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաները օգնում բուժել և ախտորոշել հիվանդությունները, բարձրացնել բերքատվությունը, երկարացնել սննդամթերքի պահպանման ժամկետը, աղազրկել ծովի ջուրը և ուսումնասիրել ու պահպանել եզակի պատմական ցուցանմուշներն ու գրքերը:

«Ատոմի օգտագործումը չի սահմանափակվում միայն էլեկտրաէներգիայի արտադրությամբ։ Ատոմային էլեկտրակայանները նվազեցնում են ջերմոցային գազերի արտանետումները ամբողջ աշխարհում, սակայն սա միայն այն ներդրման մի մասն է, որ միջուկային արդյունաբերությունը կատարում է մարդկանց կյանքի որակի բարելավման գործում: Այսօր միջուկային տեխնոլոգիաները դարձել են անփոխարինելի մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներում՝ բժշկությունից և գյուղատնտեսությունից մինչև տիեզերական հետազոտություններ: Գիտության փառատոնում մենք փորձում ենք դա ցույց տալ առավելագույնս մատչելի ձևով և երեխաներին մոտեցնել ի շահ մարդու ատոմի աշխատանքի սկզբունքների ըմբռնմանը», – ասաց Հայաստանում «Ռուսատոմ-Միջազգային ցանց» ներկայացուցչության տնօրեն Միխայիլ Տուրունդաևը։

Փառատոնի շրջանակներում անցկացվել է նաև «Գիտության էներգիա» թոք շոուն, որտեղ փորձագետները քննարկեցին հայկական գիտության ապագան և խոսեցին այն մասին, թե ինչպես է նորարարությունն արտացոլվում նոր մասնագիտություններում։ Մասնակիցները կարողացան ծանոթանալ թափոնների տեսակավորման սկզբունքներին, իմացան, թե իրականում ինչպիսի տեսք ունի միջուկային ռեակտորով իրական սենյակը, ծանոթացան մարդկանց ճառագայթահարման սկզբունքին, հյուսեցին ապարանջաններ անուններով երկուական կոդով, և նաև ապագայի ուղերձ գրեցին իրենց:

Հիշեցնենք, որ «Look Around» Գիտության փառատոնն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2019 թվականին և հավաքել է մոտ երեք հազար մարդ, իսկ 2021 թվականին դրան մասնակցել է մոտ չորս հազար հյուր Երևանից և հարակից մարզերից։

Share