Այլ Լուրեր

Ռումինիան և Բուլղարիան մինչև տարեվերջ կարող են Շենգենյան գոտի ընդունվել

Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ռումինիան և Բուլղարիան Շենգենյան գոտում ընդունելու գործընթացը և այն ավարտել մինչև տարեվերջ:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նախօրեին հաստատված Եվրախորհրդարանի բանաձևում:

Պատգամավորների խոսքով՝ ԵՄ խորհուրդը դեռ որոշում չի կայացրել Շենգենյան գոտուն Բուլղարիայի և Ռումինիայի ինտեգրման վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն էլ երկար տարիներ բավարարում են պահանջվող չափանիշներին։ «Եվրամիության խորհուրդը պետք է հաստատի Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենյան գոտուն ինտեգրվելու մասին որոշումը մինչև 2022 թվականի վերջ: Դա վերջ կդնի ներքին սահմանային ստուգումներին 2023 թվականի սկզբից»,- ասվում է փաստաթղթում։

Սահմանային հսկողության պահպանումը, ըստ եվրոպացի խորհրդարանականների, խտրականություն է ԵՄ այս երկրների քաղաքացիների նկատմամբ, դժվարացնում է աշխատողների տեղաշարժը ԵՄ այլ երկրներում, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների փոխանակումը ընդհանուր շուկայում:

Share