Բաժին. Այլ Լուրեր

ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԷԺԱՆ ՊԼԱՆՇԵՏ-ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ

Հնդկաստանի կառավարությունը ներկայացրել է «սեփական արտադրության ու անհամեմատ էժան» պլանշետ-համակարգիչներ, որոնք արժեն ընդամենը 35 դոլար և նախատեսված են նախ և առաջ բարձր դասարանների աշակերտների համար: Ինչպես հաղորդում է Associated Press-ը` Հնդկաստանի Աշխատանքային ռեսուրսների նախարարությունը հնդկական մտքի «արտադրության» այս նոր սարքավորումների ներկայացման միջոցառման շրջանակներում շուրջ 650 պլանշետ-համակարգիչ արդեն նվիրել է մայրաքաղաքի համալսարանների ուսանողներին:

Նշենք, որ «»հնդկական» պլանշետները ստեղծվել են Մեծ Բրիտանիայում գործող DataWind  ընկերության և Հնդկաստանի Տեխնոլոգիական Ինստիտուտի համագործակցության արդյունքում:

Share