Բաժին. Այլ Լուրեր

Աշխատանքի տոնավաճառ և կարիերայի օր Ֆրանսիական համալսարանում

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) նոյեմբերի 4-ին կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ, որը հանդիպման վայր կդառնա 60-ից ավելի ընկերությունների և տաղանդավոր երիտասարդների համար։

Ամենամյա այս միջոցառման նպատակն է նպաստել աշխատանք փնտրող ուսանողների և տարբեր ոլորտների (նորագույն տեխնոլոգիաներ, բանկ և ապահովագրություն, մարքեթինգ և հաղորդակցություն, առևտուր և սպասարկում, աուդիտ և խորհրդատվություն, հանրային կառավարում, և այլն) գործատուների միջև կապերի ստեղծմանը։

Ընկերություններն իրենց հատկացված տաղավարներում կներկայացնեն թափուր աշխատատեղերը, պրակտիկայի և աշխատանքային հնարավորությունները։

Զուգահեռ կկազմակերպվի կարիերայի օր, որի ընթացքում ընկերությունների ներկայացուցիչների կողմից կանցկացվեն մի շարք մասնագիտական դասընթացներ տարբեր թեմաների շուրջ։

Բացման խոսքով հանդես կգան Հայաստում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոն և ՀՖՀՀ ռեկտոր տիկին Սալվա Նակուզին։

Միջոցառումը կմեկնարկի ժ․14։00-ին և կավարտվի ժ․17։00-ին։

Վայր՝ Հայաստանում ֆրանսիական համալսարան, Դավիթ Անհաղթի 10, 0037, Երևան

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից  մեկն է։ ՀՖՀՀ-ն շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական (եվրոպական): Համալսարանի ակադեմիական գործընկերներն են  Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի ավելի քան 2000 ուսանող, մեկ տասնյակ դոկտորանտներ և շուրջ 2700 շրջանավարտ։ ՀՖՀՀ-ի հաջողության վկայականն է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Ըստ 2021թ-ի շրջանավարտների շրջանում անցկացված հարցման՝ վերջիններիս ընդամենը 4%-ն է գտնվում աշխատանքի որոնման ակտիվ փուլում:

Share