Բաժին. Այլ Լուրեր

2022թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմում է 2.97 մլն

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակչությունը կազմում է 2,970.6 հազար մարդ։ Քաղաքային բնակչության քանակը 1,895.1 հազար մարդ, իսկ գյուղական բնակչությանը՝ 1,075.5 հազար մարդ։

Երևանի բնակչության թիվը կազմում է 1,096.4 հազար մարդ։

Արմավիրի մարզում բնակվում է 265.9 հազար մարդ, որից քաղաքային՝ 82.8 հազար, և գյուղական՝ 183.1 հազար։

Արարատի մարզում բնակվում է 258.2 հազար մարդ, որից քաղաքային՝ 72.1 հազար, և գյուղական՝ 186.1 հազար։

Կոտայքի մարզում բնակվում է 252.8 հազար մարդ, որից քաղաքային՝ 137.1 հազար, և գյուղական՝ 115.5 հազար։

Շիրակի մարզում բնակվում է 230.3 հազար մարդ, որից քաղաքային՝ 134.6 հազար, և գյուղական՝ 96.7 հազար։

Գեղարքունիքի մարզում բնակվում է 228.2 հազար մարդ, որից քաղաքային՝ 65.9 հազար, և գյուղական՝ 162.3 հազար։

Լոռու մարզում բնակվում է 211.6 հազար մարդ, որից քաղաքային՝ 124.2 հազար, և գյուղական՝ 87.4 հազար։

Սյունիքի մարզում բնակվում է 134.6 հազար մարդ, որից քաղաքային՝ 90.3 հազար, և գյուղական՝ 44.3 հազար։

Արագածոտնի մարզում բնակվում է 125.3 հազար մարդ, որից քաղաքային՝ 26.6 հազար, և գյուղական՝ 98.7 հազար։

Տավուշի մարզում բնակվում է 119.7 հազար մարդ, որից քաղաքային՝ 49.7 հազար, և գյուղական՝ 70.0 հազար։

Վայոց ձորի մարզում բնակվում է 47.6 հազար մարդ, որից քաղաքային՝ 16.1 հազար, և գյուղական՝ 31.5 հազար։

Share