Բաժին. Այլ Լուրեր

Մեկ նոր նամականիշ` նվիրված ««Ֆիլանում» կազմակերպության 100-ամյակ» թեմային

2022 թվականի նոյեմբերի 14-ին Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված Հայաստանում ֆիլատելիայի և դրամագիտական շարժման հիմնադրման 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակներում շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված ««Ֆիլանում» (ֆիլատելիստների և նումիզմատների միություն) կազմակերպության 100-ամյակ» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրեցին «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային նամականիշի հետ մեկտեղ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «ՀայՓոստ» ՓԲԸ-ն կփոխանցի Ֆիլատելիստների հայկական ասոցիացիային:

Նամականիշի վրա պատկերված են խոշորացույց, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը, ինչպես նաև՝ «100 ԱՄՅԱԿ», «ՖԻԼԱՆՈՒՄ» և «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 14 նոյեմբերի 2022թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 60,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 6 հ.

Տպաքանակը՝ 15 000 h.

Share