Այլ Լուրեր

Հարցում. Մոլդովայի բնակիչների մեծամասնությունը դեմ է երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Մոլդովայի բնակիչների ավելի քան 50 տոկոսը դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքին հանրապետության անդամակցությանը, վկայում են նոյեմբերի 25-ին ներկայացված սոցիոլոգիական հարցման տվյալները, որն անցկացրել է CBS-Research սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Եթե ՆԱՏՕ-ին Մոլդովայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվե անցկացվեր հաջորդ կիրակի, ապա դաշինքին անդամակցությունը կպաշտպաներ տեղի բնակիչների 22,4 տոկոսը (սեպտեմբերին ՆԱՏՕ-ին անդամակցության օգտին էր արտահայտվել հարցվածների 30,4 տոկոսը):

Միևնույն ժամանակ հարցման մասնակիցների 54,5 տոկոսը (ավելի վաղ՝ 59,9 տոկոսը) կարծում է, որ երկիրը չպետք է միանա այս ռազմաքաղաքական դաշինքին: Հարցվածների 23,1 տոկոսը (ավելի վաղ՝ 9,9 տոկոսը) չի պատասխանել կամ դժվարացել է կողմնորոշվել:

Հարցումը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 20-ն անցկացվել է CBS-Research ընկերության կողմից՝ Զարգացման և սոցիալական նախաձեռնությունների ինստիտուտի (IDIS)՝ Viitorul-ի պատվերով: Դրան մասնակցել է 1015 մարդ, անճշտությունը կազմում է 3 տոկոս:

Մոլդովայի սահմանադրության համաձայն՝ հանրապետությունն ունի չեզոք կարգավիճակ, սակայն 1994 թվականից երկիրը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է գործընկերության անհատական պլանի շրջանակներում: 2017 թվականի դեկտեմբերին Քիշնևում բացվել է ՆԱՏՕ-ի հետ կապերի գծով բյուրո:

Share