Այլ Լուրեր

Կենտրոնական բանկում մեկնարկել է YPP-ի աշխատանքային փուլը

ՀՀ կենտրոնական բանկում տրվել է Երիտասարդ մասնագետների ծրագրի` YPP 2022 աշխատանքային փուլի մեկնարկը:

Ի՞նչ է այն իրենից ներկայացնում

YPP ծրագրի շրջանակներում մասնակիցները կաշխատեն ԿԲ-ի 3 տարբեր դեպարտամենտներում՝ յուրաքանչյուրում 6 ամիս, ներգրավված կլինեն 3 տարբեր ռազմավարական նախագծերում, կաշխատեն ընդանուր առմամբ 40 նախագծերի վրա, ձեռք կբերեն աշխատանքային փորձ, ծրագիրը նախատեսում է վճարովի աշխատանք՝ 18 ամիս տևողությամբ (ճկուն գրաֆիկով):

Ի՞նչ փուլեր են եղել

<p”>1-ին փուլ

  • այց բուհեր և օնյալն հայտարարություն,
  • թեստավորում,
  • հարցազրույցներ,
  • վերջնական ընտրություն

2-րդ փուլ

  • ադապտացիոն ծրագիր,
  • նախագծերի բաշխում,
  • mentoring

YPP-ին դիմել է շուրջ 600 թեկնածու` ՀՀ շուրջ 50 բուհերից: Թեստավորման փուլ անցել է 61%-ը, հարցազրույցի փուլ` 29%-ը: Աշխատանքի է անցել ընդանուր դիմորդների 11%-ը:

Ծրագրի շարունակականությունը պարզ կլինի առաջին փուլի արդյունքներից:

Share