Այլ Լուրեր

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 91 դեպք

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 2386 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսի 91 դեպք:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 2 դեպք:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 113, ներկայում բուժում է ստանում 283 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 237 հազար 561 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 445 հազար 828 դեպք:

Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 434 հազար 979, մահացել է 8 հազար 712 քաղաքացի:

Share