Այլ Լուրեր

Իրավիճակը Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենիսի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Տաշիրի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Share