Այլ Լուրեր

Իրավիճակը Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին 06/12/2022 09:00 դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։

Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Աբովյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սևանի տարածաշրջանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Share