Այլ Լուրեր

Իրավիճակը Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին 07/12/2022 09:00 դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են:

Արթիկի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։

Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Share