Այլ Լուրեր

Երևանի և մարզերի ճանապարհներին այս գիշեր սպասվում է մերկասառույց

Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված՝ սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ վարորդներին հորդորելով ցուցաբերել զգոնություն։

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:

Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 21-26-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Share