Բաժին. Այլ Լուրեր

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ»-Ի ԱՌԱՋԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է «Գազպրոմբանկ»-ի առաջին փոխնախագահ: Այս մասին հայկական լրատվամիջոցներին հայտնել է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչ Շուշան Սարդարյանը: Վերջինիս  տեղեկացմամբ` նոր պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին: 

Share