Այլ Լուրեր

Իրավիճակը Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին. 09:00 – 09/01/2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սևանի, Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Share