Արցախի տեղեկատվական շտաբը հունվարի 10-ին հրապարակել է քառալեզու պաշտոնական տեղեկագիր՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման միջոցով Արցախի Հանրապետության շրջափակման ընթացքի ու հետևանքների վերաբերյալ:
Արցախի տեղեկատվական շտաբը «Ֆեյսբուք»-ի իր էջում նաև տեղեկացրել է. «Տեղեկագիրը թարմացվելու է ամենօրյա ռեժիմով՝ ներկայացնելով նախորդ օրվա պաշտոնական լուրերը և թարմացվող որոշ վիճակագրական ցուցանիշներ:
Տեղեկագրում հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային հասցեով բաժանորդագրվել դրան:
Տեղեկագրի հրապարակված առաջին թողարկմանը ծանոթանալու և հաջորդ թողարկումների համար բաժանորդագրվելու նպատակով կարող եք անցնել ստորև տրված հղումներով՝ ըստ լեզուների՝
Ադրբեջանը 2022-ի դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։