Այլ Լուրեր

Transfermarkt. «Ռեալ»-ը հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

Իսպանական Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով:

Transfertmarkt-ի էջում գրված է, որ Մադրիդի «Ռեալ»-ը և Նիդերլանդների ՊՍՎ-ն այս պահին հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանի ծառայություններով:

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի ակադեմիայի սան է: Ծնվել է 2000 թվականին: 2019 թվականից հանդես է գալիս «Կրասնոդար»-ի հիմնական կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին միացել է 2021 թվականին, նորամուտը հավաքականում նա նշել է Հայաստան-Ռումինիա խաղում:

Share