Այլ Լուրեր

Իրավիճակը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին. 09։00 – 30/01/23

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Աբովյանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աբովյանի, Գավառի, Թալինի, Ախուրյանի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Share